Jul 23, 2012

Կամաց կամաց փոխվում է նաև Արշավախմբի գործունեության ձևը...... Շուտով ձեզ ենք ներկայանալու նոր գործելաոճով, նոր կազմով և նոր նպատակներով

Nov 17, 2011

Արշավախումբը որոշ ժամանակով դադարեցնում է իր աշխատանքները: Սակայն սա վերջը չէ, և որոշ ժամանակ անց մենք նորից կսկսենք գործել: Այնպես որ խնդրում ենք լինել համբերատար և սպասել նորությունների:

Sep 20, 2011

Արշավ N9 - Փամբակի Լ.շղթա, ՀԱՐՍՆԱՍԱՐ, մոտ 2500մ


 Հայաստանը լեռնային երկիր է…  Նմանատիպ նախադասության կարելի է հանդիպել ցանկացած գրքում, որտեղ գրված է Հայաստանի մասին:  Կարծում եմ`  շատերի համար այս նախադասությունը չի անցնում նախադասության,որպես այդպիսին,  սահմաններից և  չի հատում  իմաստի սահմանը… իսկ իմաստը պետք է ապրել, պետք է զգալ, տեսնել և այլն…  Հայաստանը ու նրա բնությունը  սիրելու և նրան մոտ լինելու համար պետք է շփվել նրա հետ….   Այդպիսի հնարավորություն, երեկ` 18.09.2011 ,ինձ  տվեց արշավախումբը… Խումբ, որը համալրվել էր մեկ գլխավոր` Հարսնասարի գագաթը բարձրանալու նպատակով:    Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան: Եղանակը արև էր խոստանում, իսկ  րաբունապետը և խմբի ոգին` ուրախ տրամադրություն, միասնականություն, ընկերական մթնոլորտ: Հավատացեք` այդպես էլ եղավ. արևը իր ջերմ հետքն է թողել մեր մաշկի վրա, իսկ խմբային մթնոլորը`  հիշողության մեջ: Դե պատկերացրեք, թե ինչ կարող է լինել,  կամ, ավելի ճիշտ, ինչ չի կարող չլինել, երբ մեկ խմբում հավաքվեն տարբեր մուլտ-ՀԵՐՈՍՆԵՐ` Մաուգլին, Վիննի Պուխը, Դոնալդ Դաքը, Իան, Պիտաչոկը, Ալադինը, Զոլուշկան և ալյք…
         Մինչև սարին հասնելը, մենք երկար քայլեցինք, այդ ընթացքում անցնելով ձորերի, թեք տարածությունների, փշերի  միջով:  Ճամբան շատ գեղեցիկ էր, քարքարոտ` գունային շերտերով` ցորենագույն, մոխրագույն, կանաչ … Որքան բարձրանում էինք, այնքան ներքևում ամեն ինչ ավելի ու ավելի գեղեցիկ էր թվում, …  իսկ սարը, գագաթնակետը, կարծես թե հեռանում էր… Այո, մի զարմացեք, հեռու էր թվում ձորերի  բարդ կառուցվածքների պատճառով:  Բայց, դրա հետ մեկտեղ, գագաթին գտնվելու հաճույքը երկար չսպասեցրեց… Եվ ահա…  մի  բարդ  ժայռակտոր… ,որը հաղթահարելով կհայտնվեմ գագաթին… խուճապ … սկսածդ ավարտելու ցանկության կորուստ…  և այս ամենը երկար կտևեր, եթե չլինեին  արշավախմբի անդամները  ու, իհարկե, իմ սիրելին,  եթե չլիներ հուսադրող մթնոլորտ ու օգնող ձեռք … Գագաթից բնության տեսարանը միանգամայն այլ էր . ամեն մի մաս` երկու փոքրիկ լճակները, բլրակները, ձորերը, հարթ տարածքները, նրանց վրա ընկած ամպերի շողքը   դադարում էին մաս լինելուց, ու դառնում էին  մեկ տեսարան` ամբողջական տեսարան… Հենց այսպիսի պահերի ես հասկանում, որ բարձունքները հաղթահարելի են, երբ մենակ չես…

Հեղինակ՝ Անահիտ Մինասյան

Ահա ևս մի քաի նկարներ՝