Jul 31, 2011

Արևահարվածները

Բարև իմ շատ սիրելի ընթերցողներին:
Քիչ առաջ վերադարձանք Արագած լեռան հարավային գագաթից:
Այնքան բան կա պատմելու.... շատ-շատ:
Բայց, չնայած որ հիանալի ժամանակ ենք անցկացրել, ահավոր հոգնել եմ... և այս արշավի մասին տպավորություններս կգրեմ ավեի ուշ:
Իսկ մինչ այդ միայն մի բան կասեմ.... մենք բոլորս, խմբի բոլոր 13 անդամներս ԱՐԵՎԱՀԱՐՎԵԼ ԵՆՔ, կարմրել :D
Մենք արևահարված ենք ու երջանիկ :D

Jul 20, 2011

ԱՐՇԱՎ N6 - ԱՐԱԳԱԾ

Արշավ N6
Այս անգամ արշավում ենք դեպի Արագած:
Նախ մեքենայով բարձրանալու ենք մինչև Քարի լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա:
Այնուհետև սկսվում է իրական արշավը` քայլելու ենք դեպի լեռան հարավային գագաթ, որը 3879 մ ծովի մակարդակից բարձր է:
Ճանապարհը հագեցած է շատ գեղեցիկ տեսարաններով, իսկ մեր ընտրած երթուղին առավել ևս... տեսնել է հարկավոր:
Ճանապարհի բարդությունը բարձր չէ, սակայն հետաքրքրությունը` շատ բարձր:
Հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ` Հուլիսի 31-ին, առավոտյան ժամը 7:00:
Ուղևորության արժեքն է`4500 դրամ:
Գրանցվելու, ինչպես նաև ձեզ հետաքրքրող այլ մանրամասների մասին տեղեկություն ստանալու համար համար պետք է զանգահարել`
055 66 15 41 Վահեին,
055 99 36 63` Գարիկին:
Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 28-ը, սակայն քանի որ տեղերն անսահմանափակ չեն` մասնակիցների առավելագույն քանակը լրանալու դեպքում գրանցվելու պրոցեսը կդադարեցվի:
Հիշեցնեմ որ մենք շատ լավ ծանոթ ենք երթուղուն:
Արշավների համար անհրաժեշտ իրերի ցուցակին կարող եք ծանոթանալ մեր խմբում`
http://www.facebook.com/gr​oups/galiseq?view=doc&id=1​35413883211410

Jul 12, 2011

Արշավ N5, Նորավանք - Արենի 1 - Պարույր Սևակի տուն-թանգարան



"Արշավախումբը" ուրախ է ներկայացնել ձեզ իր հաջորդ` թվով 5-րդ արշավի մանրամասները:
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Նորավանք` միջնադարյան վանական համալիր, որը իր, ինչպես նաև շրջակա բնաշխարհի գեղեցկությամբ չունի իրեն հավասարը ողջ Հայաստանում: Վանական համալիրի մասին ավելի մանրամասն պատմությունը կներկայացնենք տեղում:Այնուհետև այցելելու ենք "Արենի 1" քարանձավ, որը հայտնի դարձավ 2008թ.` այնտեղ հայտնաբերված հնագույն գինու կարասների և 5500 տարեկան կոշիկի հայտնաբերումից հետո:
Քարանձավն ուսումնասիրելուց հետո կանգ ենք առնելու Արփա գետի ափին` վայելելու բնությունը, ինչու չէ` նաև գետում լողալու:
Իսկ վերջում կայցելենք Պարույր Սևակի տուն-թանգարան:
Ամբողջ ուղևորության արժեքն է` 4500 դրամ, ներառյալ թանգարանի մուտքի տոմսը:
Գրանցման վերջնաժամկետն է 2011թ. Հուլիսի 15-ը:
Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
055 66 15 41 Վահե
055 99 36 63 Գարիկ

Jul 2, 2011

29.06.2011 Լաստիվեր Անապատ

Վերջապես նկարների ամբողջ հավաքածուն հավաքեցինք մի տեղ: Կարելի է սկսել պատմությունը: Այսպիսով...
....2011 թ. հունիսի 29: Առավոտյան մեքենան Երևանի կենտրոնից ուղղություն վերցրեց դեպի Ենոքավան:

Ճանապարհը հաճելի էր` ուրախ ու զվարթ մթնոլորտ:

Ենոքավանից սկսած` մեզ սպասվում էր ոչ այնքան հեշտ ճանապարհ ոտքով` դեպի Լաստիվեր անապատ: Չնայած ողջ բարդությունը կայանում էր նրանում, որ արահետները նեղ էին` ու անդունդին փոքր ինչ մոտիկ:
 

Ճանապարհը շատ երկար չթվաց` անընդհատ զրուցում էինք և օգնում մեկս մյուսին:







                                
                                              -Դե հել, հել գնանք





Արմինեի ոտքը ճանապարհին ոլորվեց:
Մեզ էլ հանգստանալու առիթ էր պետք :D

Վերջապես հասանք տեղ` Խաչաղբյուր: Տեսարանը իրոք հրաշալի էր: Միանգամից մոտս ցանկություն առաջացավ նետվել գետը......................................................
                          ..................բայց հիշեցի նախորդ արշավը, վարարած Որոտանի հետ կռվիս դառը փորձը, ու ուղղակի սկսեցի հիանալ տեսարանով:
Դե հետո կտոր մը հաց կերանք, մի լաաաաաավ իրար նկարեցինք.....
... կոնկրետ էս պահին բոլորս Գոհարին էինք նկարում, իսկ Գոհարը` բոլորիս:














Դե հետո գետը անցանք, կեսը դողալով, կեսը ծիծաղելով, բարձրացանք ջրվեժի մոտ..


 Առաջինը Գարիկն ու Հովսեփն էին








Հետո մենք բոլորս` շարքով, կարգով.........
                          

                         ....... իրար օգնելով(ինչ պիտի անեին աղջիկներն առանց մեզ:))


Հա, էսի շատ կարևոր մոմենտա`

"ԿԵՑՑԵ ԱՐՇԱՎԱԽՈւՄԲԸ!!!!!!!!!!!!!!!!"




Էս մի նկարը հատուկ ավելի մեծ եմ քցել: Բոլորը մի բանով զբաղված են.....
...իսկ Հովսեփը սիրուն բան էր տեսել :D



 Վերջում էլ` հետդարձի ճանապարհին, գնացինք Սևանին տեսակցության, ու Գարիկը.... մեր սիրելի Գարիկը.... ուրեմն էս Գարիկի մեջ դեռևս էնքան էներգիա էր մնացել... որ.... ԹՌԱՎ.......

Էսի ֆոտոշոփ չի: Ես իմ աչքերով եմ տեսել... :D