Aug 29, 2011

Արշավ N8 - Սբ. Հովհաննես - Հառիճավանք - Լմբատավանք ու էլի լավ տեղեր

Այս անգամ Արշավախումբը ձեզ համար ծրագրում է Արշավ-քայլարշավ աշխարհագրական հետևյալ ընդգրկումով` Երևան-Արագածոտնի մարզ- Շիրակի մարզ: Նախատեսվում է այցելություն մի քանի վանքային համալիր` Սուրբ Հովհաննես, Հառիճավանք, Լմբատավանք: Բոլոր նրանց համար, ովքեր այդքան սիրում են քայլել ու ոտքերը տակ ամուր զգալ մայր հողը, սա հրաշալի հնարավորություն է 7-8 կմ (միակողմանի) քայլելու: Նշենք, որ տեսնելու ենք նաև հնօրյա քարանձավներ: Կախված արշավականների ցանկությունից և արշավի տեմպից` ևս մեկ վանքային համալիրի այցելություն է նախատեսվում, որի մասին կհայտնենք լրացուցիչ: :)
Եվ այսպես` հանդիպում ենք ինչպես միշտ` Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, 2011թ. սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8:00:
Քանի որ այս արշավը ամառվա "փակումն" ու միաժամանակ աշնան "բացումն" է հանդիսանում, Արշավախումբը ձեզ համար հատուկ անանկալ է մատուցում` ուղևորությունը արժենալու է ընդամենը 3000 դրամ:
Գրանցվելու համար, ինչպես նաև հարցերի դեպքում զանգահարում ենք հետևյալ հեռախոսահամարներով`
055 66 15 41 Վահե
055 99 36 63 Գարիկ:
Կարող եք գրանցվել մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Aug 22, 2011

(Վերև + Ներքև) x 3 = ՀՐԱՇԱԼԻ ԱՐՇԱՎ

Ինչպես և սպասում էինք` հերթական արշավը` դեպի Մակարավանք, անցավ շատ ուրախ և զվարթ մթնոլորտում: Ամեն ինչ, կարելի է ասել, հիանալի էր: Սկսենք պատմությունը:
Ինչպես միշտ` հանդիպեցինք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ:
Ինչպես միշտ` ուշացողներ անպայման եղան:
Ինչպես միշտ` մենք նրանց սպասեցինք:
Վերջապես դուրս եկանք Երևանից (մեր սիրելի Երևանից), և ուղղություն վերցրինք դեպի նպատակակետ: 
 
Իհարկե չմոռացանք մեքենայի մեջ խաղալ մեր արդեն ավանդական դարձած խաղը, որն անվանում ենք "Գուշակիր հերոսիդ"... նկարներում դեղին թղթերի վրա գրված են 
մուլտֆիլմների հերոսների անունները...Մի պահ պատկերացրեք` մեկ միկրոավտոբուսի մեջ հավաքվել են Շրեկը...
...Վիննի Պուխն ու "Սիմփսոններ" մուլտսերիալի հերոսուհիներից մեկը, որի անունն այդպես էլ չհիշեցի...
...Մինի Մաուսը, Չեբուրաշկան, Գլորիան(Մադագասկարի գետաձին), Ֆիոնան...
                                                                                     ... Գուֆֆին ու Վարդագույն Հովազը: Եթե դա պատկերացրիք, ուրեմն կպատկերացնեք նաև մեքենայի մեջ թնդացող խինդն ու ծիծաղը: 
Այսպես, աննկատ, 2.5 ժամում հասանք Մակարավանք:
Մակարավանքը ողջունում է քեզ` Արշավախումբ:
Միթե ես այնքան էի տարված համալիրի գեղեցկությամբ, որ նույնիսկ մոռացա մի քանի նկար նկարել: Ինչևէ, դրանք շուտով կունենանք` շնորհիվ արշավի մասնակիցների:

Վանքում շրջելուց, պատարագին ներկա գտնվելուց հետո... հիշում եք չէ?, էլ ինչ արշավ, եթե չքայլենք...... մուտք դեպի անտառ, հրաշալի բացատ, համեղ ուտելիքներ, ձմերուկ, խարույկ, քայլք դեպի ներքև` գետակը, այնուհետև վերելք` դեպի "սեղանը", այնուհետև մեր կողմից նոր հայտնաբերված գեղեցիկ ճանապարհ և նորից ներքև` դեպի այնտեղ: Հետո նորից վերելք` դեպի "սեղանը": Ահա մի քանի նկար













 Այո, կներեք որ նկարներն այսքան քիչ են: Շուտով կլինեն թարմ, շատ ու որակով:
Հետո սկսվեց անձրևը, որից սակայն, մեզ պաշտպանում էր սաղարթախիտ անտառը:
Այս ամենից հետո նստեցինք, անցանք մտերմիկ զրույցի, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, և...... ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ԵՐԵՎԱՆ:
Այսքանը հարգելի ընթերցողներ, առայժմ այսքանը:
Հարգանքներով` Վահե:

Aug 21, 2011

Ավարտվեց

Ավարտվեց ևս մեկ հիանալի արշավ: Արշավ N7-ը, կամ Արշավ դեպի Մակարավանքը: Կամ էլ` "Վերև ներքև վերև ներքև վերև ներքև"-ը:

Aug 15, 2011

Քայլարշավ, կողմնորոշում, գեղագիտական հաճույք, նոր գիտելիքներ: 4-ը 1-ում



Երևի շատերը գիտեն, որ Մակարավանք հասնելու համար պետք չէ երկար քայլել: Ճանապարհ կա և մեքենան կարող է հասցնել մեզ ընդհուպ մինչև Մակարավանք:
Այդ դեպքում էլ ի՞նչ արշավ, ասենք էքսկուրսիա ու վերջ:
Բայց ոչ: Արշավախումբը ձեզ համար մի անակնկալ է պատրաստել: Չնայած որ ուզում էինք սրա մասին հայտարարել հենց տեղում, սակայն քննարկումներից հետո նպատակահարմար գտանք նախապես տեղյակ պահել բոլորին:
ԱՅՍՊԻՍՈՎ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայ ճարտարապետության այդ եզակի կոթող` Մակարավանք հասնելուց և այն ուսումնասիրելուց հետո, ձեզ սպասվում է հետաքրքիր մի խաղ: Ներկայացնեմ այն.
Մոտակա անտառում տեղադրված են լինելու ուղղորդիչ նշաններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք ճիշտ հերթականությամբ գտնելով, հանելուկներին ու գլուխկոտրուկներին ճիշտ լուծումներ տալով խմբի անդամները  կկարողանան հասնել նշանակման վայրը` Տավուշի մարզի այդ անձեռակերտ անտառների չնաշխարհիկ բացատներից մեկը, որտեղ նրանց կդիմավորեն արշավի կազմակերպիչներից երկուսը: Իսկ երրորդ կազմակերպիչը ամբողջ ճանապարհին նրանց հետ կլինի և կուղղորդի նրանց քայլերը:
Այսպիսով, այս արշավը իր մեջ կներառի ոչ միայն սովորական դարձած քայլքը, ոչ միայն գեղագիտական հաճույքն ու կտա նոր գիտելիքներ, այլ նաև մասնակիցներին հնարավորություն կտա նպաստավոր և ոչ բարդ պայմաններում ստուգել իրենց կողմնորոշվելու կարողությունները:
Բացի այդ, նշանակման վայր հասնելուց հետո խմբի անդամներիս սպասվում է ևս մի անակնկալ, որի մասին նրանք կիմանան միայն այդ ժամանակ:
Իհարկե`  ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, և իհարկե` ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` Արշավախումբ:

Aug 9, 2011

Դեպի Մակարավանք

Այս անգամ գնում ենք Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 6 կմ հեռավորության վրա գտնվող հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանք: Այն 13-րդ դարի հայկական վանական համալիրներից է:

Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, աղբյուրից, դարպասից, հանգստարանից և այլ օժանդակ շինությունների ավերակներից։
Պահպանվել են նաև դրա մերձակա տարածքում հոգևորականների համար կառուցված բնակարանները։
Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ դուք հնարավորություն կստանաք ևս մեկ անգամ վայելել Տավուշի անտառների աննման գեղեցկությունը:

Այսպիսով` հանդիում ենք Օգոստոսի 21-ին, առավոտյան ժամը 07:30, Ավետիք Իսահակյանի արձանի մոտ: Իհարկե` ուշանալը չի խրախուսվում:
Ուղևորության արժեքն է` 4500 դրամ:
Շատ լավ է անցնելու, չեք փոշմանի :D

Գրանցվելու, ինչպես նաև այլ մանրամասներ իմանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով`
055 66 15 41 Վահե
055 99 36 63 Գարիկ
099 18 19 09  Հովսեփ