Jun 20, 2011

Արշավ N2` Տաթևի վանական համալիր և Սատանի Կամուրջ

19.06.2011 իրականություն դարձավ ևս մի քանի հոգու երազանք` տեսնել Տաթևի վանական համալիրը, նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, իմանալ, թե ինչ ասել է` Սատանի Կամուրջ: Երբ խումբը վերադարձավ Երևան` արդեն ժամը 24:00 էր: Եվ չնայած դրան` բոլորի դեմքին ժպիտ կար:  
Տպավորությունները հաճելի էին, տեսարաններն` անզուգական: Ճանապարհները հոգնեցուցիչ էին, իսկ հիշողություններն` ԱՆՄՈՌԱՆԱԼԻ: 
Ահա մի քանի նկարներ`

Տաթև
 
Մեկ և կես ժամ հերթում կանգնելը արդարացրեց իրեն` տեարանը ճոպանուղուց ուղղակի հրաշալի էր
Տաթևի եկեղեցու գմբեթը (ներսից)

Բարև, բարև :D

"Հարանց Անապատ"
Քչերը գիտեն սրա գոյության մասին, և ավելի քչերն են ծանոթ այնտեղ տանող ճանապարհին


Ճոպանուղու ճանապարհը (տեսանյութ)

Սատանի Կամուրջ
Միակ աղջիկը, որ կամրջի տակ իջավ ծիծաղելով, այլ ոչ թե դողալով :D

 Վերևում ջուր, ներքևում ջուր:
Ի դեպ վերևից թափվող ջուրը տաք է:


Բոլոր նկարները հասանելի են այստեղ: