Սկսենք...
Վաղ առավոտյան Արշավախմբի անդամները Երևանից ուղղություն վերցրին դեպի Շիրակի մարզ: Այս անգամ Երևանից մինչև Շիրակի մարզի սահմանը ղեկավարի պարտականությունները ստանձբել էր մեր շատ սիրելի Հերմինե Ասլանյանը, կամ Hem'OK-ը: Սակայն դա իհարկե ոչ մի բան չի փոխում, որովհետև մեքենայի մեջ նորից, ողջ ճանապարհին, բոլորը խաղում էին "Ճակատագիր"(Խաղի անունը փոխել ենք` "Գուշակիր հերոսիդ" =>"Ճակատագիր"):
Բոլոր ճակատագրերը վերջում դարձան "Ապակեգրեր" :D
Այսպես, շատ ուրախ և զվարթ մթնոլորտու անցավ ողջ ճանապարհը:
Իհարկե, եթե անցնում ենք "Տառերի" մոտով, ուղղակի չի կարելի չկանգնել և մի քանի նկար չնկարել:
"Տառերից" հետո մոտ 80 կմ ճանապարհ, և հասնում ենք այն տեղը, որտեղ մինչ այժմ և ոչ մի արշավախումբ չի այցելել` Սբ. Հովհաննես լեռան ստորոտը, որտեղ արդեն բոլորին դիմավորում եմ ես, և սկսվում է իրական արշավը: Այնպիսի արշավ, որ չուներ իր նախադեպը ոչ արշավախմբի պատմության մեջ, և ոչ էլ որևէ այլ տեղ: Լեռան բարձրությունը մոտ 3000 մետր է, իսկ ճանապարհից այն հեռու է մոտ 5 կմ: Սակայն, հաշվի առնելով այն, որ պիտի քայլենք ծուռումուռ, որպեսզի չտրորենք աշնանացանն ու վարած արտերը, հաշվի առնելով որ ողջ չանապարհին չկա և ոչ մի ծառ` նրա ստվերում հանգստանալու համար, ապա այս արշավի բարդության աստիճանը կարելի է բարձր գնահատել:
Առաջ, դեպի Սբ. Հովհաննես:
Հիշեցնեմ որ թվով ավելի շատ նկարներ կարող եք տեսնել հետևյալ հասցեով:
Հետևյալ մի քանի նկարներում դուք տեսնում եք Սբ. Հովհաննես մատուռը, այնուհետև լեռան ստորոտին գտնվող քարանձավները.... ի դեպ, արշավի մասնակիցների մեծ մասի կարծիքով հենց քարանձավներն էին երեկվա արշավի ամենահետաքրքիր և ամենադիտարժան վայրը:
![]() | |
Վերջապես հասանք |
![]() |
Նորից ու նորից` ԿԵՑՑԵ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ |
![]() |
Ժայռամագլցում? Ախր ոնց կարելի է դիմանալ գայթակղությանը և չմտնել գետնից մի քանի մետր բարձրության վրա գտնվող այս քարանձավները: |
![]() | |
Ահա նրանք... Տեղացիները սրանք անվանում են Քյորօղլու Մաղարեք |
Այնուհետև այցելություններ Հառիճավանք, Լմբատավանք և Պեմզաշենի Սբ. Առաքելոց:Բոլոր նկարները կարող եք նայել այստեղ, իսկ բլոգում կտեղադրեմ ընդամենը մի քանիսը:
![]() |
Հառիճավանք |
![]() |
Հառիճավանքի գմբեթը |
![]() |
Դեպի Լմբատավանք |
![]() |
Պեմզաշեն, Սբ. Առաքելոց |