Aug 22, 2011

(Վերև + Ներքև) x 3 = ՀՐԱՇԱԼԻ ԱՐՇԱՎ

Ինչպես և սպասում էինք` հերթական արշավը` դեպի Մակարավանք, անցավ շատ ուրախ և զվարթ մթնոլորտում: Ամեն ինչ, կարելի է ասել, հիանալի էր: Սկսենք պատմությունը:
Ինչպես միշտ` հանդիպեցինք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ:
Ինչպես միշտ` ուշացողներ անպայման եղան:
Ինչպես միշտ` մենք նրանց սպասեցինք:
Վերջապես դուրս եկանք Երևանից (մեր սիրելի Երևանից), և ուղղություն վերցրինք դեպի նպատակակետ: 
 
Իհարկե չմոռացանք մեքենայի մեջ խաղալ մեր արդեն ավանդական դարձած խաղը, որն անվանում ենք "Գուշակիր հերոսիդ"... նկարներում դեղին թղթերի վրա գրված են 
մուլտֆիլմների հերոսների անունները...Մի պահ պատկերացրեք` մեկ միկրոավտոբուսի մեջ հավաքվել են Շրեկը...
...Վիննի Պուխն ու "Սիմփսոններ" մուլտսերիալի հերոսուհիներից մեկը, որի անունն այդպես էլ չհիշեցի...
...Մինի Մաուսը, Չեբուրաշկան, Գլորիան(Մադագասկարի գետաձին), Ֆիոնան...
                                                                                     ... Գուֆֆին ու Վարդագույն Հովազը: Եթե դա պատկերացրիք, ուրեմն կպատկերացնեք նաև մեքենայի մեջ թնդացող խինդն ու ծիծաղը: 
Այսպես, աննկատ, 2.5 ժամում հասանք Մակարավանք:
Մակարավանքը ողջունում է քեզ` Արշավախումբ:
Միթե ես այնքան էի տարված համալիրի գեղեցկությամբ, որ նույնիսկ մոռացա մի քանի նկար նկարել: Ինչևէ, դրանք շուտով կունենանք` շնորհիվ արշավի մասնակիցների:

Վանքում շրջելուց, պատարագին ներկա գտնվելուց հետո... հիշում եք չէ?, էլ ինչ արշավ, եթե չքայլենք...... մուտք դեպի անտառ, հրաշալի բացատ, համեղ ուտելիքներ, ձմերուկ, խարույկ, քայլք դեպի ներքև` գետակը, այնուհետև վերելք` դեպի "սեղանը", այնուհետև մեր կողմից նոր հայտնաբերված գեղեցիկ ճանապարհ և նորից ներքև` դեպի այնտեղ: Հետո նորից վերելք` դեպի "սեղանը": Ահա մի քանի նկար













 Այո, կներեք որ նկարներն այսքան քիչ են: Շուտով կլինեն թարմ, շատ ու որակով:
Հետո սկսվեց անձրևը, որից սակայն, մեզ պաշտպանում էր սաղարթախիտ անտառը:
Այս ամենից հետո նստեցինք, անցանք մտերմիկ զրույցի, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, և...... ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ԵՐԵՎԱՆ:
Այսքանը հարգելի ընթերցողներ, առայժմ այսքանը:
Հարգանքներով` Վահե:

No comments:

Post a Comment