Մեր Մասին

Մենք մի խումբ երիտասարդներ ենք, ովքեր ցանկանում են շրջել Հայաստանում և զմայլվել նրա բարձր գագաթներով, խոր կիրճերով, հիանալի ճարտարապետական հուշարձաններով և այլ հրաշալիքներով:
Մեկ երկու նման ճամփորդություններից հետո մենք որոշեցինք մեր խմբում ընդգրկել նաև բոլոր նրանց, ովքեր նույնպես կցանկանային տեսնել այս ամենը:
Մենք ուրախ կլինենք մեր շարքերն ընդգրկել նաև բոլոր այն անձանց, ովքեր նույնպես դեմ չեն հիանալ մեր հայրենիքի ճարտարապետական հուշարձաներով, անտառներով, կիրճերով, դաշտերով ու լեռներով: Ի դեպ, վերջիններիս գագաթները մենք ՆՎԱՃՈւՄ ԵՆՔ:
Մի խոսքով`
- Բարի գալուստ մեր ակումբ, մենք ձեզ սպասում էինք: