Այս անգամ ճանապարհը մեզ տանելու է դեպի Հարսնասար՝ Շիրակի մարզի ամենագեղատեսիլ և դեռևս չուսումնասիրված լեռներից մեկը: Դեպի լեռը տանող ճանապարհը բավականին երկար է՝ մոտ 8 կիլոմետր, ինչը երաշխավորում է արշավի հետաքրքիր լինելը: Պետք է հատուկ նշել, որ Հարսնասարը Հայաստանի այն վայրերից է, որտեղ մինչ այժմ շատ քիչ մարդիկ են ոտք դրել, լինեն նրանք հայ թե արտասահմանցի: Սակայն դրա պատճառը ոչ թե այն է, որ վայրը տեսարժան չէ, այլ այն, որ չեն գտնվել մարդիկ, ովքեր կգնային, կուսումնասիրեին այն և կհայտնաբերեին որ այն լիովին արժանի է՝ այցելուների պակաս չզգալու համար: Մի խոսքով՝ Արշավախմբից 2 հոգի գնացել են, տեսել այ ամենը, և հիմա ասում են՝ համեցեք, դա այն տեղն է, որ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ: Իհարկե, ինչպես միշտ՝ հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ՝ 2011 թ. Սեպտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 08:00: Արշավի արժեքն է՝ 4000 դրամ: Մասնակցությունը հաստատելու համար պետք է զանգահարել՝ 055 66 15 41 Վահեին, կամ՝ 055 02 22 30 Հերմինեին: Հարսնասարի մասին զանազան պատմությունները և ժողովրդական բանահյուսության տարրերը դուք կլսեք հենց արշավի օրը՝ դեպի լեռը տանող ճանապարհին: Այս լեռան բարձրությունը նույնիսկ ոչ մի տեղ նշված չէ, այնպես որ, առաջինը թերևս մենք ենք լինելու, որ կչափենք այն: Գրանցման վերջնաժամկետն է մինչև 2011 թ. սեպտեմբերի 15-ը: Թե ինչ պետք է վերցնեք ձեզ հետ, կարող եք նայել այստեղ՝ http://www.facebook.com/groups/galiseq/doc/135413883211410/ ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ԻՀԱՐԿԵ՝ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ: |
Հաջորդ Արշավը
Subscribe to:
Posts (Atom)