Jun 24, 2011

ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Բոլոր մարդիկ, անկախ սեռից, տարիքից, ապրելաոճից, երբեմն կարող են հայտնվել էքստրեմալ իրավիճակներում:
Նման դեպքերում շատ տեղին է իմանալ այս կանոնները, քանի որ ամեն ինչ կարող է կախված լինել մի փոքրիկ սխալից:
Ուրեմն, սկսենք.
  • Արտակարգ իրավիճակներում բոլորը պետք է լինեն հավասար պայմաններում` բացառությամբ հիվանդների ու երեխաների:
  • Ծայրահեղ իրավիճակներում երբեք տեղին չէ բաժանվել առանձին փոքր խմբերի:
  • Դաշտային պայմաններում խմբի տեղաշարժման արագությունը պետք է համապատասխանի նրա ամենաթույլ անդամի հնարավորությանը:
  • Գլուխը պետք է մշտապես պահել տաք. ջերմության մոտ 50%-ը կորում է գլուխը սառչելու դեպքում:
  • Սաստիկ սառնամանիքի դեպքում ավելի լավ է նստել, քան պառկել:
  • Տաքանալու համար կարելի է արտաշնչել հագուստի տակ:
  • Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ օգտագործել(օրինակ տաքանալու նպատակով):
  • Արտակարգ իրավիճակներում պարտադիր պետք է ստեղծել անձեռնմխելի պաշար, որը պետք է ներառի երկար պահպանվող սննդամթերք, դեղամիջոցներ, անհրաժեշտ հանդերձանք:
  • Չի կարելի սնվել կասկածելի սննդամթերքով. թունավորման դեպքում կստեղծվեն լրացուցիչ դժվարություններ:
  • Ցուրտ եղանակին սնունդն ու հեղուկները հնարավորության դեպքում պետք է ընդունել տաք վիճակում:
  • Արշավների ժամանակ հնարավոր է ուսապարկի կորուստ: Հենց այս պատճառով սննդամթերքը, դեղամիջոցները, և այլ պարագաները պետք է հավասարաչափ բաժանվեն խմբի անդամների միջև:
  • Արտակարգ իրավիճակներում երբեմն շատ կարևոր կարող են լինել անձնական մանր առարկաները` դանակ, լուցկի, թել, ասեղ...
  • Չի կարելի բարդ պայմաններում օգտագործել նոր կոշիկ, այն պետք է նախապես օգտագործված լինի: