Sep 5, 2011

Նորություններ Շիրակի մարզից

Ողջունում եմ բոլոր բոլորին, և ցանկանում տեղյակ պահել ձեզ այն իրադարձություններին, որոնք տեի են ունեցել ՀՀ Շիրակի մարզում 2011թ. Սեպտեմբերի 3-ին` վաղ առավոտից մինչև ուշ երեկո:
Սկսենք...

Վաղ առավոտյան Արշավախմբի անդամները Երևանից ուղղություն վերցրին դեպի Շիրակի մարզ: Այս անգամ  Երևանից մինչև Շիրակի մարզի սահմանը ղեկավարի պարտականությունները ստանձբել էր մեր շատ սիրելի Հերմինե Ասլանյանը, կամ Hem'OK-ը: Սակայն դա իհարկե ոչ մի բան չի փոխում, որովհետև մեքենայի մեջ նորից, ողջ ճանապարհին, բոլորը խաղում էին "Ճակատագիր"(Խաղի անունը փոխել ենք` "Գուշակիր հերոսիդ" =>"Ճակատագիր"):
Բոլոր ճակատագրերը վերջում դարձան "Ապակեգրեր" :D

Այսպես, շատ ուրախ և զվարթ մթնոլորտու անցավ ողջ ճանապարհը:







Իհարկե, եթե անցնում ենք "Տառերի" մոտով, ուղղակի չի կարելի չկանգնել և մի քանի նկար չնկարել:






 "Տառերից" հետո մոտ 80 կմ ճանապարհ, և հասնում ենք այն տեղը, որտեղ մինչ այժմ և ոչ մի արշավախումբ չի այցելել` Սբ. Հովհաննես լեռան ստորոտը, որտեղ արդեն բոլորին դիմավորում եմ ես, և սկսվում է իրական արշավը: Այնպիսի արշավ, որ չուներ իր նախադեպը ոչ արշավախմբի պատմության մեջ, և ոչ էլ որևէ այլ տեղ: Լեռան բարձրությունը մոտ 3000 մետր է, իսկ ճանապարհից այն հեռու է մոտ 5 կմ: Սակայն, հաշվի առնելով այն, որ պիտի քայլենք ծուռումուռ, որպեսզի չտրորենք աշնանացանն ու վարած արտերը, հաշվի առնելով որ ողջ չանապարհին չկա և ոչ մի ծառ` նրա ստվերում հանգստանալու համար, ապա այս արշավի բարդության աստիճանը կարելի է բարձր գնահատել:


Առաջ, դեպի Սբ. Հովհաննես:


Հիշեցնեմ որ թվով ավելի շատ նկարներ կարող եք տեսնել հետևյալ հասցեով:






Հետևյալ մի քանի նկարներում դուք տեսնում եք Սբ. Հովհաննես մատուռը, այնուհետև լեռան ստորոտին գտնվող քարանձավները.... ի դեպ, արշավի մասնակիցների մեծ մասի կարծիքով  հենց քարանձավներն էին երեկվա արշավի ամենահետաքրքիր և ամենադիտարժան վայրը:
Վերջապես հասանք

Նորից ու նորից` ԿԵՑՑԵ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ



Ժայռամագլցում? Ախր ոնց կարելի է դիմանալ գայթակղությանը և չմտնել գետնից մի քանի մետր բարձրության վրա գտնվող այս քարանձավները:


Ահա նրանք... Տեղացիները սրանք անվանում են Քյորօղլու Մաղարեք

Այնուհետև այցելություններ Հառիճավանք, Լմբատավանք և Պեմզաշենի Սբ. Առաքելոց:Բոլոր նկարները կարող եք նայել այստեղ, իսկ բլոգում կտեղադրեմ ընդամենը մի քանիսը:
Հառիճավանք
Հառիճավանքի գմբեթը

Դեպի Լմբատավանք

Պեմզաշեն, Սբ. Առաքելոց



2 comments:

  1. Վահե ջան, հրաշալի է, ապրես, շատ լավ են, թե նկարները, թե գրածդ, բայց ցավոք, մի նկատողություն կամ ուղղում պիտի անեմ:
    Խոսքը վերաբերում է "Քյօրօղլու ՄաՂարեքին", ոչ թե "ՄաՂարա", այլ "ՄարաՂա"-մարաղա նշանակում է, բնակավայր, քանդված տեղեր, այնպիսի տեղ, որտեղ պարապես կարելի է գոյություն պահպանել:

    ReplyDelete
  2. Մերսի Ահարոն ջան:
    Բայց ասեմ որ և Արևշատում, և Գեղանիստում, երբ հարցուփորձ էի անում, բոլորն ասում էին՝ Մաղարա

    ReplyDelete