Jun 30, 2011

Կոշիկներ արշավների համար:



Երբ ընտրում կամ համեմատում ենք կոշիկները` արշավների համար, կարևոր է իմանալ նրանց հատկությունները և հասկանալ ինչպես են դրանք աշխատում: Այստեղ կքննարկենք  այս կոշիկների մի քանի կարևոր առանձնահատկություններ:
  • Կոշիկների քաշը
Ինչքան թեթև լինեն ձեր կոշիկները, այնքան ավելի հեշտ կլինի քայլելը: Համարվում է, որ կոշիկների 100 գրամ ավել քաշը հավասարազոր է ուսապարկի 500 գրամ ավել քաշին:
  • Անջրանցիկությունը
Խոնավությունը երկար արշավների ժամանակ մեր ամենամեծ թշնամիներից մեկն է:  Խոնավությունը կարող է առաջացնել թարախապալարներ, բշտիկներ: Պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնք հնարավորինս չոր կպահեն ձեր ոտքերը` լինելով միաժամանակ և շնչող, և ջրադիմացկուն: Կոշիկները պետք է լինեն այնպես, որ խոնավությունը դուրս գա ներսից բայց թույլ չտան դրսից ջրի թափանցումը:
  • Լայնակի ամրություն
Ձեր կոշիկները պետք է չթողնեն, որ ոտք ոլորվի անհարթ մակերևույթներին: Երկարաճիտ կոշիկները լավագույնս են ապահովում ձեր ոտքերը ոլորվելուց:
  • “Տակացուների ամրությունը”
Կոշիկների ներբանները պետք է լինեն ամուր, որպեսզի ոտնաթաթի կամ կրունկի վրա չափից շատ ծանրաբեռնվածության դեպքում  վերջիններս շատ չճկվեն և չդառնան ցավի պատճառ: Միևնույն ժամանակ դրանք պետք ` լինեն բավականաչափ փափուկ` ապահովելով ներբանների կամարաձև մասի բնական գործունեությունը:
  • Կամարաձև տակդիրներ
Կոշիկների “տակացուները” պետք է կրունկի և թաթի միջև ունենան կամարաձև բարձրացած մաս` համապատասխան ձեր ոտքերի կառուցվածքին, որպեսզի ծանրաբեռնվածության ժամանակ ոտքերը չցավեն և վնասվածք չստանան:


Արշավ N4


Նորից դեպի Լաստիվեր Անապատ:
Հրաշալի ճամփորդություն, հրաշալի բնություն, հրաշալի տեսարաններ, հրաշալի միջավայր: Մի խոսքով`այստեղ ամեն ինչ հրաշալի է:
Հրավիրվում են բոլորը:
Արժեքն է` 4500 դրամ, որի մեջ մտնում է նաև ուղեկցորդների վարձը, ովքեր մեզ կտանեն նաև "Լաստիվեր քարանձավ", ինչպես նաև "Թանգարանի" վերածված քարանձավներից մեկի մուտքի վճարը,, որտեղ հավաքված են ինչպես Լաստիվերից, այնպես էլ այլ վայրերից հավաքված ոչ այնքան շատ, սակայն հետաքրքիր ցուցանմուշներ::
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով`
055 66 15 41 (Վահե)
055 99 36 63 (Գարիկ):
Մասնակիցների գրանցման վերջնաժամկետն է 2011թ. Հուլիսի 7-ը:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

ԱՐՇԱՎ N3 - Լաստիվեր Անապատ, Խաչաղբյուր

"Ես հիվանդացա"
"Վատ եմ"
"Ոտքս ցավում է"
"Մոծակները քրքրեցին"
"Մեռա"
"Վառվել եմ"
"Մի շաբաթ չեմ կարողանա տանից դուրս գալ"
Նման բողոքի խոսքերն անպակաս էին ողջ արշավի ընթացքում: Բայց երբ վերջում հարց հնչեց` "Երեխեք ջան ի՞նչ բողոքներ կային, ի՞նչն էր որ լավ չէր", ոչ ոք ասելու բան չգտավ:
Ես էլ հիմա ասելու բան չունեմ, որովհետև ջարդուփշուր եմ եղել:
Այնպես որ, առայժմ բավարարվենք մի քանի անկապ նկարներով, իսկ վաղն արդեն կտեղադրեմ բոլոր նկարներն ու երեկվա պատմությունը