Հայաստանը լեռնային երկիր է… Նմանատիպ նախադասության կարելի է հանդիպել ցանկացած գրքում, որտեղ գրված է Հայաստանի մասին: Կարծում եմ` շատերի համար այս նախադասությունը չի անցնում նախադասության,որպես այդպիսին, սահմաններից և չի հատում իմաստի սահմանը… իսկ իմաստը պետք է ապրել, պետք է զգալ, տեսնել և այլն… Հայաստանը ու նրա բնությունը սիրելու և նրան մոտ լինելու համար պետք է շփվել նրա հետ…. Այդպիսի հնարավորություն, երեկ` 18.09.2011 ,ինձ տվեց արշավախումբը… Խումբ, որը համալրվել էր մեկ գլխավոր` Հարսնասարի գագաթը բարձրանալու նպատակով: Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան: Եղանակը արև էր խոստանում, իսկ րաբունապետը և խմբի ոգին` ուրախ տրամադրություն, միասնականություն, ընկերական մթնոլորտ: Հավատացեք` այդպես էլ եղավ. արևը իր ջերմ հետքն է թողել մեր մաշկի վրա, իսկ խմբային մթնոլորը` հիշողության մեջ: Դե պատկերացրեք, թե ինչ կարող է լինել, կամ, ավելի ճիշտ, ինչ չի կարող չլինել, երբ մեկ խմբում հավաքվեն տարբեր մուլտ-ՀԵՐՈՍՆԵՐ` Մաուգլին, Վիննի Պուխը, Դոնալդ Դաքը, Իան, Պիտաչոկը, Ալադինը, Զոլուշկան և ալյք…
Մինչև սարին հասնելը, մենք երկար քայլեցինք, այդ ընթացքում անցնելով ձորերի, թեք տարածությունների, փշերի միջով: Ճամբան շատ գեղեցիկ էր, քարքարոտ` գունային շերտերով` ցորենագույն, մոխրագույն, կանաչ … Որքան բարձրանում էինք, այնքան ներքևում ամեն ինչ ավելի ու ավելի գեղեցիկ էր թվում, … իսկ սարը, գագաթնակետը, կարծես թե հեռանում էր… Այո, մի զարմացեք, հեռու էր թվում ձորերի բարդ կառուցվածքների պատճառով: Բայց, դրա հետ մեկտեղ, գագաթին գտնվելու հաճույքը երկար չսպասեցրեց… Եվ ահա… մի բարդ ժայռակտոր… ,որը հաղթահարելով կհայտնվեմ գագաթին… խուճապ … սկսածդ ավարտելու ցանկության կորուստ… և այս ամենը երկար կտևեր, եթե չլինեին արշավախմբի անդամները ու, իհարկե, իմ սիրելին, եթե չլիներ հուսադրող մթնոլորտ ու օգնող ձեռք … Գագաթից բնության տեսարանը միանգամայն այլ էր . ամեն մի մաս` երկու փոքրիկ լճակները, բլրակները, ձորերը, հարթ տարածքները, նրանց վրա ընկած ամպերի շողքը դադարում էին մաս լինելուց, ու դառնում էին մեկ տեսարան` ամբողջական տեսարան… Հենց այսպիսի պահերի ես հասկանում, որ բարձունքները հաղթահարելի են, երբ մենակ չես…
Հեղինակ՝ Անահիտ Մինասյան
Ահա ևս մի քաի նկարներ՝
No comments:
Post a Comment