Բոլոր մարդիկ, անկախ սեռից, տարիքից, ապրելաոճից, երբեմն կարող են հայտնվել էքստրեմալ իրավիճակներում:
Նման դեպքերում շատ տեղին է իմանալ այս կանոնները, քանի որ ամեն ինչ կարող է կախված լինել մի փոքրիկ սխալից:
Ուրեմն, սկսենք.
Վերը նշված կանոնները սովորել եմ "Հայկական Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Ֆեդերացիայում"Նման դեպքերում շատ տեղին է իմանալ այս կանոնները, քանի որ ամեն ինչ կարող է կախված լինել մի փոքրիկ սխալից:
Ուրեմն, սկսենք.
- Արտակարգ իրավիճակներում բոլորը պետք է լինեն հավասար պայմաններում` բացառությամբ հիվանդների ու երեխաների:
- Ծայրահեղ իրավիճակներում երբեք տեղին չէ բաժանվել առանձին փոքր խմբերի:
- Դաշտային պայմաններում խմբի տեղաշարժման արագությունը պետք է համապատասխանի նրա ամենաթույլ անդամի հնարավորությանը:
- Գլուխը պետք է մշտապես պահել տաք. ջերմության մոտ 50%-ը կորում է գլուխը սառչելու դեպքում:
- Սաստիկ սառնամանիքի դեպքում ավելի լավ է նստել, քան պառկել:
- Տաքանալու համար կարելի է արտաշնչել հագուստի տակ:
- Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ օգտագործել(օրինակ տաքանալու նպատակով):
- Արտակարգ իրավիճակներում պարտադիր պետք է ստեղծել անձեռնմխելի պաշար, որը պետք է ներառի երկար պահպանվող սննդամթերք, դեղամիջոցներ, անհրաժեշտ հանդերձանք:
- Չի կարելի սնվել կասկածելի սննդամթերքով. թունավորման դեպքում կստեղծվեն լրացուցիչ դժվարություններ:
- Ցուրտ եղանակին սնունդն ու հեղուկները հնարավորության դեպքում պետք է ընդունել տաք վիճակում:
- Արշավների ժամանակ հնարավոր է ուսապարկի կորուստ: Հենց այս պատճառով սննդամթերքը, դեղամիջոցները, և այլ պարագաները պետք է հավասարաչափ բաժանվեն խմբի անդամների միջև:
- Արտակարգ իրավիճակներում երբեմն շատ կարևոր կարող են լինել անձնական մանր առարկաները` դանակ, լուցկի, թել, ասեղ...
- Չի կարելի բարդ պայմաններում օգտագործել նոր կոշիկ, այն պետք է նախապես օգտագործված լինի:
- Հագուստը պետք է լինի հնարավորինս թեթև, ամուր, տաք, հարմար:
- Հագուստներն ու կոշիկը չպետք է չորացվեն խարույկին մոտ. հնարավոր է այրում կամ լուրջ ձևափոխում:
- Եթե արտակարգ իրավիճակում հայտնված խումբը կամ անհատը թողնում է տեղակայման վայրը, ապա պետք է սլաքով նշի ճանապարհի ուղղությունը և տեղադրի այն լավ երևացող վայրում: Ցանկալի է թողնել գրություն, որտեղ կնկարագրվի իրավիճակը, մարդկանց քանակը, վիճակը, գույքը և հանդերձանքը, երթուղին, սննդամթերքի և դեղորայքի առկայությունը:
No comments:
Post a Comment