Jun 30, 2011

Կոշիկներ արշավների համար:



Երբ ընտրում կամ համեմատում ենք կոշիկները` արշավների համար, կարևոր է իմանալ նրանց հատկությունները և հասկանալ ինչպես են դրանք աշխատում: Այստեղ կքննարկենք  այս կոշիկների մի քանի կարևոր առանձնահատկություններ:
  • Կոշիկների քաշը
Ինչքան թեթև լինեն ձեր կոշիկները, այնքան ավելի հեշտ կլինի քայլելը: Համարվում է, որ կոշիկների 100 գրամ ավել քաշը հավասարազոր է ուսապարկի 500 գրամ ավել քաշին:
  • Անջրանցիկությունը
Խոնավությունը երկար արշավների ժամանակ մեր ամենամեծ թշնամիներից մեկն է:  Խոնավությունը կարող է առաջացնել թարախապալարներ, բշտիկներ: Պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնք հնարավորինս չոր կպահեն ձեր ոտքերը` լինելով միաժամանակ և շնչող, և ջրադիմացկուն: Կոշիկները պետք է լինեն այնպես, որ խոնավությունը դուրս գա ներսից բայց թույլ չտան դրսից ջրի թափանցումը:
  • Լայնակի ամրություն
Ձեր կոշիկները պետք է չթողնեն, որ ոտք ոլորվի անհարթ մակերևույթներին: Երկարաճիտ կոշիկները լավագույնս են ապահովում ձեր ոտքերը ոլորվելուց:
  • “Տակացուների ամրությունը”
Կոշիկների ներբանները պետք է լինեն ամուր, որպեսզի ոտնաթաթի կամ կրունկի վրա չափից շատ ծանրաբեռնվածության դեպքում  վերջիններս շատ չճկվեն և չդառնան ցավի պատճառ: Միևնույն ժամանակ դրանք պետք ` լինեն բավականաչափ փափուկ` ապահովելով ներբանների կամարաձև մասի բնական գործունեությունը:
  • Կամարաձև տակդիրներ
Կոշիկների “տակացուները” պետք է կրունկի և թաթի միջև ունենան կամարաձև բարձրացած մաս` համապատասխան ձեր ոտքերի կառուցվածքին, որպեսզի ծանրաբեռնվածության ժամանակ ոտքերը չցավեն և վնասվածք չստանան:


No comments:

Post a Comment